Շուկային ընդառաջ
Անշարժ գույքի շուկան գտնվում է այն գագաթնակետում, երբ առաջատար դերը ռեալտորական ծառայություններում կատարում է Համացանցը: Անշարժ գույքի ոլորտում Համացանցը դարձել է լիարժեք բիզնես-միջավայր: Նոր տեխնալոգիաների ներդնումը կարող է հեղափոխել ամբողջ անշարժ գույքի բիզնեսը: Ամենա հզոր շարժիչ է հանդիսանում web-տեխնոլոգիաները, որոնք սպառողին դարձնում են անմիջական մասնակից: Web-տեխնոլոգիաները անշարժ գույքի ոլորտում կայքեր են հիմնված Google maps բազայի վրա:
Որպես օրինակ կարող է ծառայել ամերիկյան Zillow.com-ը, որը առաջարկեց յուրօրինակ ծառայություն «ստիպիր ինձ տեղափոխվել» («make me move»), որի շնորհիվ անշարժ գույքի սեփականատերը ու գնորդը ստացան հնարավորություն գնահատել անշարժ գույքը և սկսել բանակցություն գնման համար, առանց ռիելթորների միջամտության: Անշարժ գույքի աշխարհում ամենահարուստ ընկերությունը NAR (National Association of REALTORS) - Realtor.com-ը հայտարարել է նոր սերվիսի իրականացման մասին, որը GPS-նավիգատորի օգնությամբ որոշում է հաճախորդի գտնվելու վայրը և տալիս է մոտակա վաճառվող անշարժ գույքի մասին ցուցակ:
Ներկայումս անշարժ գույքը Համացանցում զարգանում է դեպի մուլտիլիստինգ:
Մուլտիլիստինգը (Multiple Listing System) դա համակարգ է, որը միավորում է անշարժ գույքի գործակալությունների տվյալները մեկ միասնական ինֆորմացիոն դաշտում:
Մուլտիլիստինգի խնդիրն է ակտիվացնել ամբողջ անշարժ գույքի շուկան ի օգուտ հաճախորդի:
Շահինյան Արմեն